


Արմինֆո.Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն ղարաբաղյան հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին նախազգուշացրել է իրանական տարածքում ցանկացած ագրեսիայի անթույլատրելիության մասին:
Ղարաբաղյան հակամարտության ֆոնին Իրանի տարածքում վերջին ագրեսիայի մասին հարցին ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Թեհրանն ուշադիր հետեւում է երկրի սահմանային շրջաններում իրադարձությունների զարգացմանը: "Իրանի տարածքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անընդունելի է, եւ մենք կողմերին նախազգուշացնում ենք, որ նրանք ձեռնպահ մնան նման գործողություններից", - հավելել է նա:
Խաթիբզադեն հերթական անգամ ընդգծել է քաղաքացիական բնակչության դեմ չգրոհելու սկզբունքի պահպանման, ռազմական գործողությունների դադարեցման և լուրջ բանակցություններ սսսսկսելու անհրաժեշտությունը, հայտարարելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգնել հասնելու այդ նպատակներին, հաղորդում է "ԻՌՆԱ" գործակալությունը:
Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի ուղղությամբ արձակված երեք արկ ընկել Է Իրանի տարածք, ինչի հետևանքով վիրավորվել է 6-ամյա երեխա, վնասվել են տներ:



