Արմինֆո. Չեզոք գոտում գտնվող ադրբեջանցի զինծառայողների և վարձկանների դիակների խնդիրը շատ կարևոր և հսկայական ներուժ ունեցող ռումբ է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնեկ անկախ վերլուծաբան Սարո Սարոյանը ։
<Այդ ռումբը, ճիշտ օգտագործման դեպքում կարող է քաղաքական ցունամիի էֆեկտ առաջացնել ։ Սակայն, առայժմ այդ գործոնը մեր կողմից պատշաճ կերպով չի օգտագործվում։ Վերջին օրերին Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչները նշում էին Ադրբեջանում հարյուրավոր, այժմ արդեն հազարավոր սեփական զինծառայողների դիակների հանդեպ որևէ հետաքրքրություն բացակայությունը>,-ընդգծել է նա ։
Ըստ Արցախի Պաշտպանության բանակի վերջին տվյալների ՝ ադրբեջանական բանակը ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի խոշոր կորուստներ է կրում ՝ 3000 զոհ, 7000 վիրավոր, 12 ինքնաթիռ, 13 ուղղաթիռ, 115 անօդաչու թռչող սարք, 3 ՏՈՍ-1, 2 <Սմերչ> համազարկային հրթիռային կայանք, 250 տանկ և այլ տեսակի զրահատեխնիկա:
Վերլուծաբանի գնահատմամբ ՝ ոչ մի պատերազմում նման վերաբերմունք սեփական զինծառայողների նկատմամբ չի կարող լինել։ Նման բան չի եղել նույնիսկ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և դիակների նկատմամբ նման վերաբերմունքը պետք է բացատրություն ունենա, քանի որ Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչները բազմիցս հասկացրել են, որ ակնկալում են, որ ադրբեջանցի գործընկերներն այդ հարցի շուրջ կապ կհաստատեն իրենց հետ ։ Սարոյանը նաև նշել է Արցախյան ռազմական հրամանատարության անվերապահ շահագրգռվածությունը նման քանակությամբ դիակներից ազատվելու հարցում ։
<Այսպիսով՝ հարկ է արձանագրել, որ ադրբեջանական ղեկավարության մոտ չկա ցանկություն՝ ստանալու իրենց դիակները: Դատելով ամենից ՝ դա պայմանավորված է այն ըմբռնումով, որ ադրբեջանական թիկունքում հազարավոր դիակների հայտնվելը լիովին կկազմալուծի բանակը, իսկ հետո նաև հասարակությունը ։ Նրանց տեղափոխման, նույնականացման նպատակով պահպման գործընթացը, հարազատներին ուղարկելը հոգեբանական ծանրագույն սթրես կլինի բոլոր մասնակիցների համար>, - ընդգծել է նա ։
Նման իրավիճակ, ըստ Սարոյանի, կստեղծվի վարձկանների մասով, պարզ կդառնա, որ նրանց մարմինները Բաքվի իշխանություններին պետք չեն։ Դրանք պետք է թաղվեն Ադրբեջանում, եղբայրական գերեզմանում՝ իրար վրա լցված: Եթե Ադրբեջանը ռազմաճակատի գծում որեւէ արդյունք ունենար, ապա ինչ-որ կերպ հնարավոր կլիներ հետմահու հերոսի կոչում, շքանշաններ տալով լռեցնել հանրային դժգոհությունը: Սակայն չկա անգամ չնչին արդյունք, և Ալիեւի ռազմական ավանտյուրան ջրի երես է ելնելու շատ արագ կերպով:
<Դիակները Ադրբեջանի պարտության վկաներն են ։ Դա է պատճառը, որ թշնամու բանակում նախընտրում են դարանց մասին չհիշել։ Վերադառնալով Ադրբեջան ՝ դիակները պայթեցնելու են ադրբեջանական բանակը, հետո ՝ հասարակությունը, իսկ հետո ՝ պետությունը ։Հոգեբանական այդ բեռի տակ ոչ մի զինվոր չի կարողանալու առաջ գնալ եւ հրաման կատարել: Հենց դա է պատճառը, որ Ալիեւը հույսը դրել է որեւէ հաջողության վրա, որը նրան հնարավորություն կտա դրա դափնիների տակ հետագայում դիակների խնդիրը լուծել: Սակայն, յուրաքանչյուր օր հարյուրներով ավելացնում է դիակների քանակը, փոշիացնում է ադրբեջանական ռազմական տեխնիկան ու կործանում Ալիեւի հույսի նշույլները: Մեր խնդիրն է դիակների խնդիրը դարձնել քաղաքական գործիք՝ առաջարկել Կարմիր խաչին և այլ համապատասխան կազմակերպությունների՝ լուծել դիակների իրենց հարազատներին հասցնելու խնդիրը՝ թեկուզ Վրաստանի տարածքով, բարձրաձայնել, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի վերադարձնել իր մոտ եղած դիակները, պատրաստ է չխոչընդոտել ռազմաճակատի գծից դիակների հավաքման գործին։ Սա մեր կողմից հումանիզմի դրսեւորում կլինի, իսկ Ադրբեջանի համար՝ դժողքի հետ առերեսում: Մենք պետք է արագացնենք մեր հաղթանակի ընթացքը>,- ամփոփել է վերլուծաբանը։