


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հաջող հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ եւ առաջարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով բանակցային գործընթացի վերսկսման նոր մեթոդ, հայտնում է <Ռոյթերս> գործակալությունը:
Մակրոնն ասել է, որ աշխատանքը կսկսվի ուրբաթ երեկոյան ՝ հաշվի առնելով որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի իր միջնորդական ջանքերի ակտիվացումը: Նա նաև կրկնել է հրադադարի իր կոչը։


