Արմինֆո. Արցախի սահմանի հյուսիսային և հրավային ուղղություններում ընթանում են համառ և թեժ մարտեր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով այս թևերում, անցել է հարձակման։ Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր հերթին հայտնել է, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ ուղևորվում է առաջնագիծ։ Այս մասին Արայիկ Հարությունյանը քիչ առաջ հայտնել է հայությանն ուղղված իր ուղերձում ՝ նշելով, որ հայրենիքը վտանգված է։