Արմինֆո. Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները հետ մղում հակառակորդի բոլոր հարձակումները՝ նրան հասցնելով
կենդանի ուժի եւ տեխնիկայի էական վնաս: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, ժամը 21.00-ի դրությամբ հակառակորդի կենդանի ուժի կորուստները կազմել են 550 մարդ, ավելի քան 700 վիրավոր: Ոչնչացվել է շուրջ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասը ոչնչացվել է ոչ երկնքում, 3 ուղղաթիռ եւ 6 անօդաչու թռչող սարք:
Հակառակորդը, ինչպես ընդգծել է ՊՆ ներկայացուցիչը, հարձակումների թիրախ է ընտրել քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ քաղաքացիներին: Նախօրեին նման հարձակումների հետեւանքով վիրավորվել են լրագրողներ, այդ թվում ՝ ֆրանսիացի լրագրողներ, այսօր երկու անգամ գնդակոծվել է Հադրութ քաղաքը, երկու անգամ՝ Ստեփանակերտ, ինչի հետևանքով տուժել են բազմաթիվ խաղաղ բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության օբյեկտներ։
Իրավիճակը, իստ Արծրուն Հովհաննիսյանի, շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվում են, հատկապես, հյուսիսային և հարավային ուղղություններով: Ռազմաճակատի առանձին հատվածներում մարտերը պաշտպանական բնույթ են կրում, մյուսներում՝ այլ բնույթ։