


Արմինֆո. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՝Բրայենը Ժնեւում կայացած հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, կիբերանվտանգությունը եւ ահաբեկչության դեմ պայքարը:
Ինչպեսն հաղորդում է "ՌԻԱ Նովոստի" –ն, վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինին, կողմերը նշել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մոտեցումների համընկնումը Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ եւ հաստատել են "դրա լուծման ուղիների որոնման խաղաղ քաղաքական-դիվանագիտական գործընթացի շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը":


