


Արմինֆո. Ստեփանակերտի վրա երեք հարված է եղել: Այդ մասին «Ֆեյսբուքի» էջում հաղորդել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
«Բնակելի շենքեր են լրջորեն վնասվել, վիրավորների մասին հստակ տվյալներ կան, իսկ զոհերի մասին դեռ հաստատված տվյալ չկա: Իսկ իմ թվիթթերյան գրառման մեջ գրված "casualties" բառը նշանակում է «տուժածներ», ոչ թե «զոհեր»: Համապատասխան մարմիններն ու ծառայություններն այժմ աշխատում են», - պարզաբանել է նա:


