


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ռազմական մեթոդներով, Հարկավոր է զինադադար։ Այդ մասին Բրյուսելում հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը՝ ամփոփելով ԵՄ գագաթաժողովի արդյունքները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
"Մենք հանդես ենք գալիս այն բանի օգտին, որպեսզի որքան հնարավոր է շուտ կրակի դադարեցման հասնենք։ Սա միակ հնարավորությունն է՝ խաղաղ խոսել այս բարդ խնդրի լուծման մասին և, հաստատ, առանց ռազմական միջոցների կիրառման", - ասել է նա ։


