


Արմինֆո. Եվրոպական միությունը Լեռնային Ղարաբաղ կուղարկի արտակարգ հումանիտար օգնության խմբաքանակ: Այդ մասին Twitter-ի իր էջում հաղորդել է ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։
Նրա խոսքով ՝ օգնությունը բնակչությանը կտրամադրվի զորքերի շփման երկու կողմերում։
"Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների սկսվելուց հետո ԵՄ - ն հայտարարում է արտակարգ մարդասիրական օգնություն հատկացնելու մասին շփման գծի երկու կողմերում հակամարտությունից տուժած ողջ քաղաքացիական բնակչությանը", - գրել է Լենարչիչը:


