Արմինֆո.Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ադրբեջանա-հայկական հակամարտությունում կողմերից ոչ մեկին։ Այսպես է արձագանքել ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը <ժողովրդի ծառա> կոււսակցությունից պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոյի հայտարարությանը, թե իբր Ուկրաինան պատրաստ է Լեռնային Ղարաբաղի հետ հակամարտությունում Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրել:
<Ուկրաինան ռազմական օգնություն չի ցուցաբերի ադրբեջանա-հայկական հակամարտությանը կողմերից ոչ մեկին։ Բայց ամբողջ երկիրը պետք է բժշկական օգնություն փնտրի՝ դեղահաբեր, վառ երևակայությամբ պատգամավորների համար>, - գրել է Ավակովը Twitter-ում: