Արմինֆո. Արցախի անկախության ճանաչման հարցը միշտ արդիական է։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը, պատասխանելով Արցախի անկախության հնարավոր ճանաչման եւ փոխօգնության շուրջ համաձայնագրի ստորագրման մասին ԱրմԻնֆո-ի հարցին։
"Արցախի կարգավիճակը միշտ արդիական է եղել մեզ համար, և այն հաշտության գործընթացի մաս է կազմում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ խաղաղ գործընթացում մեզ համար առաջնահերթություն է Արցախի ժողովրդի անվտանգությունն ու կարգավիճակի հարցը ։ Այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը, փաստացի, դուրս է եկել խաղաղ գործընթացից և լայնածավալ ագրեսիա է իրականացնում Արցախի և Հայաստանի դեմ", - ասել է նա, հավելելով, որ, բնականաբար հայ հասարակության շրջանում, նրա տարբեր շերտերում էլ ավելի է արդիականացվել Արցախի անկախության ճանաչման հարցը։ Ընդ որում, նա հավելել է, որ ՀՀ իրավաքաղաքական եւ դիվաաանագիտական զինանոցում բավականաչափ գործիքներ կան, որոնք կարող են կիրառվել ։