Արմինֆո. Խոդաֆարինի (Իրան) նահանգապետ հաղորդել է, որ Փարվիզխանլու գյուղում համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից գնդակոծության հետեւանքով 6-ամյա երեխա է վիրավորվել: Այս մասին հաղորդում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Ըստ հաղորդագրության ՝ արկն ընկել է բնակելի տան վրա, իսկ գյուղի գտնվելու վայրը ցույց է տալիս, որ այն գնդակոծվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից:
Փարվիզխանլուն գտնվում է Ղարաբաղի պաշտպանության բանակի զորքերի թիկունքում, Ղարաբաղի եւ Իրանի միջեւ սահմանին, ադրբեջանական զինված ուժերի տեղակայումից եւ Ադրբեջանի հետ սահմանից մոտ 10-12 կմ հեռավորության վրա: