Արմինֆո. Ազգային ժողովի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին ուղղված հայտարարությամբ: Facebook-ում զետեղված հայտարարության մեջ ԱԺ փոխնախագահը, մասնավորապես, գգրել է. «Ադրբեջանի և Թուրքիայի նեօսմանիստական լկտի քաղաքականության հերթական ավանտյուրան դրսևորվում է հետևյալում․
Ադրբեջանը առաջին գիծ է ուղարկում էթնիկ փոքրամասնություններին ՝ լեզգիներին, թալիշներին, ավարներին, թաթերին, քրդերին։ Նրանք համալրում են ժամկետային զինծառայողների, գնդապետների, տանկիստների, հրետանավորների, ռազմական օդաչուների շարքերը։ Լենքորանի, Աստարայի, Լերիկի, Գուսարի, Խաչմազի, Գուբայի բնակիչներին, երիտասարդ տղաներին զրկում են սեփական կյանքը վարելու հնարավորությունից և ներքաշում թյուրքական արկածախնդրության մեջ` նրանց հետևում ազերիները թաքցնում են սեփական վախկոտներին բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներին։ Մեր պատերազմը այս ազգերի հետ չէ , մենք նրանց հետ անցած հազարամյակների պատմություն ունենք և այս ազգերը պահանջում են իրենց երեխաներին դուրս բերել ռազմի դաշտից, քոչվոր թուրքերը և ադրբեջանցիները փորձում են հասնել իրենց Մեծ Թուրանի երազանքին, որը այս փոքրամասնությունները պետք է կանգնեցնեն։ Հայերը լեզգիների, քրդերի թաթարների հետ հազարամյակների պատմություն ունեն անցած, որը այս նորեկ քոչվորները փորձում են խեղաթյուրել նենգ ճանապարհով։ Մենք՝ տեղաբնիկներս հաղթելու ենք, հազարմյակների մեր պատմությունը արդեն ապացուցել է դա։ Սա Ձեր կռիվը չէ, բոյկոտե՛ք և մի՛ ենթարկվեք հոգեկան շեղումներ ունեցող դիկտատորի հրամաններին»: