Արմինֆո. "Դոժդ"-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին գնդակոծության է տակ է ընկել Արցախում: Այդ մասին հաղորդել է "Դոժդ" հեռուստաալիքը: Ելովսկի և օտարերկրյա այլ լրագրողներ մեկնել են Մարտունի քաղաք, որտեղ "նրանց ցույց են տվել այն տները, որտեղ սեպտեմբերի 27-ին և 28-ին արկեր են ընկել":
Ելովսկին քաղաքի կենտրոնում տեղի բնակչի հետ հարցազրույց է ձայնագրել, եւ, ինչպես գրում է "Դոժդ"-ի կայքը, "այդ պահին լրագրողները պայթյունների ձայներ են լսել մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա": "Բարեբախտաբար, կողքին նկուղ կար, եւ մենք բոլորս վազեցինք այնտեղ", - Ելովսկու խոսքը մեջբերում է հեռուստաալիքի կայքը:
Հիշեցնենք, որ նույն Մարտունիում այսօր գնդակոծության տակ են հայտնվել ֆրանսիական Le Monde թերթի լրագրողները, կան վիրավորներ, "Արմենիա" հեռուստաընկերության "ժամը" ծրագրի նկարահանող խումբը, CivilNet հեռուստաընկերության հինգ հոգանոց նկարահանող խումբը, տուժածներ չկան, նաեւ՝ 24News-ի լրագրող Սեւակ Վարդումյանը, ով մեջքի վնասվածք է ստացել: