Արմինֆո. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը ։
Կողմերն քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը, առեւտրատնտեսական համագործակցությունը եւ այլ հրատապ հարցեր: Երկու հեռախոսազրույցների գլխավոր թեման եղել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում ։