Արմինֆո. Ֆրանսիական Le Monde-ի լրագրողները տուժել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտունիի ռմբակոծության հետեւանքով:
<Le Monde-ի երկու լրագրողներ (Ֆրանսիայի քաղաքացիներ) տուժել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից Մարտունիի ռմբակոծության հետեւանքով ։ Նրանց հոսպիտալացնում են Մարտունու հիվանդանոց>, - հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Հայտնի է դարձել նաև, որ տուժել է նաև <Արմենիա> հեռուստաընկերության օպերատորը, որը ևս հոսպիտալացվել է ։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն իր հերթին հայտնել է, որ Ադրբեջանը կրկին գնդակոծում է խաղաղ բնակչությանը: < Հադրութին հարվածեցին հրետանիով>, - նշել է նա ։