


Արմինֆո. Գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը լոկալ բնույթ էին կրում, սակայն վաղ առավոտից մարտերը ողջ երկայնքով վերսկսվել են և սկսում են ավելի ինտենսիվ բնույթ կրել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ։
Նա հիշեցրել է, որ մեկ ժամ առաջ Արցախի Պաշտպանության բանակն արդեն հայտնել է ադրբեջանական ուղղաթիռի խոցման մասին, որն ընկել է հարևան Իրանի տարածքում: ՀՀ ՊՆ ներկայացուցիչը իրանական կողմից ներողություն է խնդրել, որ մարտերի արդյունքում նման միջադեպեր են լինում։
Միաժամանակ Հովհաննիսյանն ընդգծել է, որ հակառակորդի բոլոր նախաձեռնությունները ձախողվել են, հարձակումները անհաջող են եղել, եւ հայկական ստորաբաժանումների գրագետ գործողությունների շնորհիվ հետ են շպրտվել: <Հակառակորդի կենդանի ուժի կորուստները գնահատվում են 300-350 մարդ, մոտ 600 վիրավոր, խոցվել է երեք ուղղաթիռ, 6 ԱԹՍ, մեկ <Սմերչ> համակարգ>, - ասել է Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակին ՝ նա նշել է, որ տարբեր հատվածներում լարվածություն է եղել, սակայն Վարդենիսի ուղղությամբ համեմատաբար հանգիստ է եղել ։


