


Արմինֆո. Սեպտեմբերի 27-ից ի վեր առաջին անգամ այս գիշեր առաջնագծի ողջ երկայնքով իրադրությունը համեմատաբար հանգիստ էր, բայց շարունակում է լարված մնալ: Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ։
<Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը, և հակառակորդի բոլոր գործողությունները ստանում են արժանի և համարժեք պատասխաններ>, - ընդգծել է նա: Միաժամանակ Պողոսյանը նշել է, որ Արցախի տնտեսական վիճակը կայուն է, ենթակառուցվածքները շարունակում են աշխատել, բնակչության շրջանում խուճապ չի նկատվում:
Ընդ որում, վկայակոչելով հետախուզական ծառայությունների տվյալները, նա հայտարարել է, որ սպանված ադրբեջանցի զինվորականների մեծ մասը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, մասնավորապես, մի քանի հարյուր սպանվածներ թալիշներ են, ավելի քան 100-ը՝ լեզգիներ: <Շուտով դա դժգոհություն կառաջացնի Ադրբեջանի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների շրջանում, ինչին ականատես կլինենք>, - ընդգծել է մամուլի քարտուղարը:
Բացի այդ, Պողոսյանը հայտնել է, որ մեր տարածքում հայտնված ադրբեջանցի զինվորների գրեթե բոլոր դիակների գրպաններում ներարկիչներ են եղել: <Դա նշանակում է, որ Ադրբեջանը թմրանյութերի ազդեցության տակ զինվոր է ուղարկում պատերազմի ։ Դա միանշանակ ռազմական հանցագործություն է>, - ընդգծել է նա ։


