Արմինֆո."Ես կոչ եմ անում մեր հասարակայնությանը չստուգված տեղեկություններ չտարածել հայկական զինված ուժերի եւ, առավել եւս, հակառակորդի մասին", - Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հովհաննիսյանն ընդգծել է, որ այսօր նման տեղեկատվության տարածումը հաճախակի է դարձել։ "Ցանկանում եմ նշել, որ նախորդ օրերին նման բան չի եղել։ Ես կոչ եմ անում ձեզ չտարածել տեղեկատվություն Ադրբեջանի "հերոսական" գործողությունների մասին։ Նաեւ խնդրում եմ չհաստատված տեղեկատվություն չտարածել հայկական կողմի հաջողությունների մասին", - եզրափակել է Հովհաննիսյանը։