


Արմինֆո.«Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն Արցախի բանակին արդեն ուղարկել է 898000 տուփ (մոտ 360 մլն. դրամի) ծխախոտ, հաղորդել են ընկերությունից:
«Կազմակերպությունը շարունակելու է նաև ամբողջ ծավալով վճարել իր կամավոր և որպես պահեստազորային Արցախ մեկնած աշխատակիցների աշխատավարձերը: Անմասն չի մնում նաև «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ի անձնակազմը` անձնական նախաձեռնությամբ ռազմաճակատ ուղարկելով քաղցրավենիք: Բոլոր նախաձեռնությունները շարունակական են», - ասվում է ընկերության հաղորդագրությունում:


