Արմինֆո.«Գեոպրոմայնինգ» ընկերությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամին 50 մլն դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու որոշում է կայացրել՝ «Մենք և մեր սահմանները. բոլորս Արցախի համար» միջոցների հավաքագրման համազգային արշավի շրջանակներում։
Աշխատակիցների թիմը պատրաստ է նաև պարբերաբար տրամադրել սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր և դեղորայք Հայաստանի և Արցախի զինված ուժերին աջակցելու համար։
Հայաստանում ԳեոՊրոՄայնինգին են պատկանում երկու ձեռնարկություն՝ Ագարագի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /ԱՊՄԿ/ և «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը, որը մշակում է Սոթքի ոսկու հանքը և որին պատկանում է Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան։ Ընկերության սոցիալական ներդրումները Հայաստանում վերջին 10 տարիների ընթացքում գերազանցում են 8 միլիոն ԱՄՆ դոլարը։