


Արմինֆո. Գերմանիան Ռուսաստանին եւ Թուրքիային կոչ է անում օգտագործել իրենց "հատուկ" ազդեցությունն Անդրկովկասում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտության երկարաժամկետ լուծման համար, հայտարարել Է Գերմանիայի արտաքին գործերի պետնախարար Միխայել Ռոթը:
"Լեռնային Ղարաբաղի հակամարտության դրամատիկ էսկալացիան ցույց է տալիս, որ սառեցված հակամարտությունները պետք է դարձնել կարգավորված հակամարտություններ, այլապես դրանք անընդհատ բռնկվելու են։ Մենք սերտ շփումների մեջ ենք Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ինչպես նաև գործընկերների հետ ՝ տարածաշրջանում", - հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Բունդեսթագում լսումների ժամանակ։ Նա հիշեցրել է, որ Անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ ՄԱԿ-ը բանաձև է ընդունել՝ կոչ անելով դադարեցնել մարտերը. "Երկրները, ինչպիսիք են Ռուսաստանը եւ Թուրքիան, որոնք հատուկ ազդեցություն ունեն տարածաշրջանում, պետք է լրջորեն վերաբերվեն իրենց հատուկ պատասխանատվությանը երկարաժամկետ լուծման համար։ Մենք, առաջին հերթին, շեշտը դնում ենք Մինսկի խմբի վրա", - հավելել է Ռոթը, հաղորդել է "ՌԻԱ Նովոստի" - ն։


