


Արմինֆո. Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր "Հայփոստ" ՓԲԸ-ն հայտարարում է Հայաստանի զինված ուժերի զորքերին ծանրոցների անվճար առաքման մասին:
«Եթե ցանկանում եք իրային պարագաներով ծանրոցներ ուղարկել Զինված ուժերի զորքերին, կարող եք ձեր ծանրոցներով մոտենալ Հայփոստի ցանկացած բաժանմունք և նշելով ք. Երևան Արցախի 61 հասցեն ՝ անվճար ուղարկել ցանկացած քաշի և ծավալի ծանրոց: Ինչպես նաև՝ Հայփոստով Արցախ ուղարկվող ծանրոցների սակագինը սահմանվել է 0 դրամ: Ստորև ներկայացնում ենք անհրաժեշտ պարագաների ցանկը.
Անձնական հիգիենայի պարագաներ, ատամի մածուկ, խոզանակ, օճառ, սափրվելու պարագաներ, զուգարանի թուղթ, ստերիլ բինտեր, քնապարկ, գուլպաներ և անդրավարտիք», - ասվում է "Հայփոստ" ՓԲԸ տարածած հաղորդագրությունում:


