


Արմինֆո. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր եւ չմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ, հայտնում է <ՌԻԱ Նովոստին>
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հերթական սրման ֆոնին Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած աջակցություն:
<Ուշադրություն եմ դարձրել Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ համար չմտածված և վտանգավոր են թվում>,-հայտարարել Է Մակրոնը Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ մամուլի ասուլիսում:


