Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է ապացույցներ ներկայացնել Ղարաբաղում եւ Հայաստանում ռազմական գործողություններում թուրքական F-16 կործանիչների ներգրավվածության վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 30-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը Արծրուն Հովհաննիսյան։
Նրա խոսքով, հայկական կողմը քաջատեղյակ է, թե ինչ կործանիչներ ունի ադրբեջանական կողմը, որոնք չեն կարող լուծել իրենց առջև դրված խնդիրները: Այդ պատճառով էլ ներգրավվեցին թուրքական F16-ը ։ <Մեզ հայտնի է նաև, թե որքան վաղուց են նրանք համագործակցում։ Հայաստանը տիրապետում է տեղեկատվությանը, և բոլոր նրանց, ով կասկածում է կամ անլուրջ է վերաբերում է մեր հայտարարություններին, սպասվում են անակնկալներ՝ ռադիոտեխնիկական ապացույցների տեսքով>,-ընդգծել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը: Նա նշել է, որ միայն F-16-ն է կարող հարվածներ հասցնել մինչեւ 100 կմ հեռահարությամբ հրթիռներով: Այս և այլ փաստերն ապացուցում են, որ Ադրբեջանի տարածքից գործում են թուրքական ավիացիոն ուժերը ։ Միևնույն ժամանակ, սահմանի այն կողմում աշխատում է թուրքական ռադիոտեխնիկական հետախուզության ինքնաթիռը ։ <Հայկական կողմը շատ լավ գիտի, թե քանի թուրքական կործանիչ է այժմ գտնվում Ադրբեջանում, եւ ինչպես են դրանք հայտնվել այնտեղ>, - նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ օգոստոսի 13-14-ին թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների անցկացումից հետո թուրքական F-16 կործանիչները չեն վերադարձել բազավորման վայրեր, այլ մնացել են Ադրբեջանում: