


Արմինֆո.Հայաստանը միշտ պատրաստ է եղել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։ Բայց դա, ըստ վարչապետի, չի նշանակում, որ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են հարցի լուծմանը ՝ ի վնաս իրենց ազգային շահերի և ի վնաս սեփական անվտանգության ։
Պատասխանելով Երեւան-Մոսկվա-Բաքու եռակողմ գագաթնաժողովի անցկացման հնարավորության մասին հարցին, եթե նման առաջարկ լինի՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ինտենսիվ գործողությունների ժամանակ այնքան էլ տեղին չէ խոսել գագաթաժողովների մասին: <Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ
բանակցություններ վարելու համար պայմաններ եւ մթնոլորտ է պետք ։ Հայաստանը միշտ պատրաստ է եղել խաղաղ կարգավորմանը>, - հավելել է նա ։


