Արմինֆո.Այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ, և վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Ֆեյսբուքյան իր էջում այդպիսի համոզմունք է հայտնել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, հավելելով, որ դա քարոզչական ու ոգևորիչ նշանակության գրառում չի։
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն, իր հերթին, «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել Արցախի պաշտպանության բանակի հրետանու կողմից ադրբեջանական բանակի մի ամբողջ ստորաբաժանման ոչնչացման մասին: