Արմինֆո. Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումները "Իգլա" ՀԶՀՀ-ի օգնությամբ ոչնչացրել են հակառակորդի երկու ուղղաթիռ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ծառայությունը, իր հերթին, հաղորդել է, որ հայկական զինված ուժերը խոցել են ադրբեջանական ևս մեկ անօդաչու թռչող սարք: