Արմինֆո. ՄԱԿ - ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի հետ:
Նրա հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. "Ես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի երկայնքով մարտական գործողությունների վերսկսմամբ և կոչ եմ անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Ես խորապես մտահոգված եմ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և վիրավորների, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը, գույքին և ենթակառուցվածքներին վնաս հասցնելու մասին հաղորդագրություններով։
Ես կոչ եմ անում բոլոր կողմերին հարգել մարդու իրավունքների ոլորտի միջազգային իրավունքը եւ միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես, ապահովելով քաղաքացիական բնակչության եւ մարտական գործողություններին չմասնակցող մարդկանց պաշտպանությունը, ինչպես նաեւ թույլ չտալ, որ քաղաքացիական կենսական կարեւոր ենթակառուցվածքները վնասվեն":