Արմինֆո.Պետդուման սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղի իրադրության վերաբերյալ, որում ռուս խորհրդարանականները կողմերին կոչ են անում վերադառնալ բանակցություններին եւ պատրաստակամություն են հայտնում միջնորդ դառնալ իրադրության կայունացման գործում:
<Պետական Դուման հայտարարում է կրակի անհապաղ դադարեցման, տարածաշրջանում դիմակայության սրացում թույլ չտալու և իրավիճակի խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայության մասին ։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին եւ պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում>, - ասված Է հայտարարության մեջ:
Պատգամավորները նաեւ իրենց հայտարարության մեջ լուրջ մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, որը հանգեցրել է բազմաթիվ մարդկային զոհերի, եւ վճռականորեն դատապարտում են կողմերի կողմից ուժի կիրառումը: