Արմինֆո.Հակառակորդը ուժեղ հրետանային նախապատրաստություն է սկսել, պատրաստվում է հերթական հարձակմանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն իր հերթին հայտնել է, որ տարբեր ինտենսիվությամբ մարտերը շարունակվում են՝ ուղեկցվելով հակառակորդի կողմից հրետանային նախապատրաստությամբ։ <Շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ>,- գրել է նա։
Հարկ է նաև նշել, որ գիշերը հրապարակվել են սեպտեմբերի 28-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված 26 զինծառայողների անունները․
Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողները
Ղալթախչյան Աշոտ Արմենի, ծնվ. 2001թ.
Հովսեփյան Յուրի Կարենի, ծնվ. 2000թ.
Ավանեսյան Աշոտ Մեյվայի, ծնվ. 2000թ.
Ամիրյան Սամվել Սարգսի, ծնվ. 1996թ.
Հարությունյան Վանուշ Վահրամի, ծնվ. 2000թ.
Հովսեփյան Էրիկ Տիգրանի, ծնվ. 2002թ.
Սարգսյան Նարեկ Սամվելի, ծնվ 2001թ.
Գևորգյան Ժորա Կարենի, ծնվ. 2001թ.
Սարգսյան Արսեն Սարգսի, ծնվ. 2001թ.
Խաչատրյան Արման Արմենի, ծնվ. 2001թ.
Հարությունյան Սամվել Նորայրի, ծնվ. 2000թ.
Թախմազյան Վահագն Վարդանի, ծնվ. 2001թ.
Չոբանյան Հովհաննես Զոհրաբի, ծնվ. 2002թ.
Հակոբյան Տիգրան Մերուժանի, ծնվ. 2000թ.
Մանուչարյան Գրիգոր Ռաշիդի, ծնվ. 2002թ.
Զորոյան Տիգրան Մանվելի, ծնվ. 2002թ.
Խաչատրյան Էրիկ Արթուրի, ծնվ. 2002թ.
Զարգարյան Հակոբ Բենիկի, ծնվ. 2002թ.
Ղազարյան Սոսիկ Գարիկի, ծնվ. 2002թ.
Քարամյան Աշոտ Ավետիքի, ծնվ. 2002թ.
Մուսայելյան Իրինա Լավրենտի, ծնվ. 1979թ.
Մելիքյան Ավագ Գրիշայի, ծնվ. 1978թ.
Մովսիսյան Անդրանիկ Գևորգի, ծնվ. 1987թ.
Սարգսյան Վահագն Աշոտի, ծնվ. 1975թ.
Իսպիրյան Դմիտրի Սերգեյի, ծնվ. 1987թ.
կամավորական Պետրոսյան Ռոբերտ Արմենի, ծնվ. 1992թ.