Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը շտապ մեկնել է Արցախ։
< Արցախի վրա Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական հարձակման հետ կապված՝ Սեյրան Օհանյանը շտապ մեկնել է Արցախ, որպեսզի իր ռազմական գիտելիքներով ու հմտություններով նպաստի Արցախի պաշտպանությանն ու հաղթանակին>, - հայտնում է նրա փաստաբան Կարեն Մեժլումյանը:
Այս փաստի առնչությամբ պաշտպանության կողմը միջնորդություն է ներկայացրել դատարան ՝ այսօրվա դատական նիստը հետաձգելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008թ.մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է անցնում ։