Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ ։
Քննարկվել են Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրներին, առաջին հերթին ՝ Արեւելյան Միջերկրածովյան տարածաշրջանում տիրող իրավիճակին եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող լարվածությանը վերաբերող հարցեր: Մեկնաբանելով բախումները ՝ Էրդողանն ընդգծել է, որ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատման համար <Հայաստանը պետք է հեռանա Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ օկուպացված տարածքներից>, հաղորդում է Anadolu-ն: