Արմինֆո.Սեպտեմբերի 28-ի ժամը 17: 00-ի դրությամբ հայկական կողմը ունի 58 զոհ եւ ավելի քան 200 վիրավոր զինծառայող: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հաղորդել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը: Նա ցավակցություն է հայտնել զոհված զինծառայողների հարազատներին ու մերձավորներին, և վիրավորներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Նա նաև տեղեկացրել է, որ ծավալված մարտերի ընթացքում հակառակորդը կորցրել է շուրջ 36 ԱԹՍ, մոտ 47 զրահամեքենա, անձնակազմի շրջանում ունի ավելի քան 400 կորուստ:
Խոսելով առաջնագծում տիրող իրավիճակի մասին՝ նա նշել է, որ մարտերի բարձր ինտենսիվությունն ու դինամիկան պահպանվում են, իսկ որոշ հատվածներում և ժամ առ ժամ, նույնիսկ, ավելանում է։ "Հյուսիսային, հարավային եւ հարավարեւելյան ուղղություններով մարտերը շարունակվում են։ Նշված ուղղություններով Պաշտպանության բանակի ստորաբաժանումները համառ պաշտպանական մարտեր են մղում՝ կանխելով հակառակորդի գերազանցող ուժերի հարձակման փորձերը, այդ թվում՝ բազմաթիվ, խոշոր զրահատանկային խմբերի առաջխաղացման փորձերը, եւ նրանց կենդանի ուժի եւ զրահատեխնիկայի զգալի կորուստներ են հասցնում", - ասել է Սարգսյանը:
Նա նաև մատնանշել է հայ զինծառայողների բարոյահոգեբանական բարձր ոգին, ովքեր պատրաստ են բարձր մակարդակով կատարել իրենց մարտական առջադրանքները: