Արմինֆո.Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդները կոչ են արել Ադրբեջանին եւ Հայաստանին անհապաղ դադարեցնել զինված գործողությունները եւ վերադառնալ երկխոսության: Այս մասին ասվում է կազմակերպության Հայաստանի հարցով համազեկուցողներ Բորիանա Օբերգի ու Քիմմո Քիլյունենի, ինչպես նաև Ադրբեջանի գծով համազեկուցողներ Շտեֆան Շենախի և Ռոջեր Գեյլի համատեղ հայտարարության մեջ։
"Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների սկսմամբ եւ դրանց սրմամբ, որոնք սպառնալիքի տակ են դնում տարածաշրջանային կայունությունը։ Մենք խորապես ցավում ենք զինվորականներ և քաղաքացիական անձաանց շրջանում կորուստների առնչությամբ, որոնց մասին հայտարարել են երկու կողմերը, - նշում են ԵԽԽՎ ներկայացուցիչները. "Մենք կոչ ենք անում երկու կողմերին անհապաղ դադարեցնել զինված գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Մինսկի խմբի ձևաչափով":
Բացի այդ, համազեկուցողները Եվրոպայի Խորհրդի մյուս երկրներին կոչ են արել ձեռնպահ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են նպաստել այդ տարածաշրջանում լարվածության սրմանը: "Մենք կրկին հայտարարում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա", - նշել են նրանք:
Խորհրդարանականները նաեւ ուշադրություն են դարձրել "Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների պարտավորություններին ՝ հակամարտություններն իրենց միջեւ լուծել միայն խաղաղ միջոցներով": "Վեհաժողովը պատրաստ է իր ներդրումն ունենալ խորհրդարանական մակարդակով ՝ Մինսկի խմբի ձեւաչափով խաղաղ բանակցություններին նպաստող պայմանների ստեղծման գործում", - եզրափակել են ԵԽԽՎ-ում:
Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Բրազիլիային ԱԳՆ-ն: "Բրազիլիայի կառավարությունը մտահոգությամբ է հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական դիմակայության զարգացման առնչությամբ, որը սկսվել է սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծու ։ Բրազիլիան կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հարգանք ցուցաբերել միմյանց ազգային եւ կրոնական ինքնության նկատմամբ եւ վերադառնալ համապատասխան հարցերի շուրջ բանակցություններին", - նշված Է փաստաթղթում: Բրազիլիայի ԱԳՆ-ն նաեւ խորը վիշտ է հայտնել երկու կողմերից մարդկային կորուստների կապակցությամբ:
Հրադադարի ռեժիմի կոչ է արել նաև Իսպանիայի արտգործնախարար Արանչա Գոնսալեսը Նա նույնպես կոչ է արել վերականգնել երկխոսությունը ԵԱՀԿ հովանու ներքո։