Արմինֆո.Թեթեւ վիրավորների շարք վերադարձի հաշվին հոսպիտալներում բուժվող զինծառայողների թիվը նվազել է: Այդ մասին սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ այս պահին բուժհաստատություններում բուժում է ստանում շուրջ 100-120 զինծառայող (առավոտյան այդպիսիք եղել են շուրջ 200 - խմբ.): Ընդ որում, նա չի հրապարակել ծանր վիրավորների թիվը, տեղեկացնելով, որ այն զինծառայողները, ովքեր նեղ մասնագիտական բուժման կարիք ունեին, գտնվում են տարբեր հիվանդանոցներում և քաղաքացիական բուժհաստատություններում։
Միաժամանակ, նա հավելել է, որ ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են կատաղի մարտերը: "Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական պետական սահմանին, ապա կցանկանայի նշել, որ երեկվա հրետակոծությունից հետո մարտերը չեն շարունակվել", - ամփոփել է Հովհաննիսյանը: