Արմինֆո. Բելառուսը խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության կտրուկ սրմամբ եւ ակտիվ մարտական գործողություններով՝ ծանր զինատեսակների եւ ավիացիայի կիրառմամբ: Այդ մասին ասվում Է Բելառուսի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը զետեղված է գերատեսչության կայքում։
"Ոչ միայն կոչ ենք անում, այլև անկեղծորեն խնդրում ենք մեզ համար կարևոր երկու գործընկերներին ՝ Ադրբեջանին և Հայաստանին, դադարեցնել մարտական գործողությունները, հրաժարվել զենքի կիրառումից և գտնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղիներ, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Հաստատում ենք ցանկացած անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ կողմերի երկխոսությունն այս և նրանց համար ընդունելի այլ ձևաչափերում առաջ մղելու հարցում։ Գլխավորն այսօր՝ որքան հնարավոր է շուտ դադարեցնել արյունահեղությունը և խուսափել նոր զոհերից։ Մարդկային կյանքերն անգին են, ուստի չափազանց կարեւոր է բոլոր ջանքերը գործադրել տարածաշրջանում խաղաղության եւ հանգստության պահպանման համար", - ասված Է Բելառուսի ԱԳՆ հայտարարության մեջ: