Արմինֆո. Մարտագծի հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել է տանկային գրոհ, սակայն, հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է տաս միավոր զրահատեխնիկա: Այդ մասին հաղորդել է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը:
«Մարտական գործողությունները շարունակվում են: Օպերատիվ-մարտավարական իրադրությունը գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության ներքո», - ասվում է հաղորդագրությունում: