Արմինֆո. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կանի իրենից կախված ամեն ինչ ՝ Ղարաբաղում պատերազմ հրահրելու նպատակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին։
<Նայեք հակամարտության գոտում իրավիճակի վերաբերյալ թուրքական ղեկավարության վերջին հայտարարություններին։ Այդ մարդիկ անվերապահորեն աջակցել են Բաքվի գործողություններին, ինչն անձամբ ինձ ոչ մի զարմանք չի առաջացնում ։ Անկարայի նման պահվածքը միանգամայն տեղավորվում է նրա ապակառուցողական քաղաքականության մեջ ։ Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի նկատմամբ>, - համոզված է նա ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած երկրից այլ քաղաքականություն արևելագետը չի ակնկալում։ Ըստ Սատանովսկու ՝ Թուրքիայի նախագահն իրեն շատ ագրեսիվ է պահում և շատ հեռու է կառուցողականությունից։
Այս առումով Էրդողանին, ըստ էության, վերջին սրացման նախաձեռնող չհամարելով՝ արևելագետը, այնուամենայնիվ, համոզված է, որ Թուրքիայի նախագահը ջանքեր է գործադրում Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացիկ փուլը սրելու ուղղությամբ՝ առաջին հերթին թուրքական կողմի համար հակամարտության ակնհայտ շահավետության պատճառով։
<Ընդ որում՝ Հայաստանի տարածք թուրքական ուղղակի ռազմական ներխուժմանը գործը, իհարկե, չի հասնի ։ Թուրքիան այսօր առանց այդ էլ բավականաչափ այլ խնդիրներ ունի, այդ թվում ՝ Ռուսաստանի հետ կապված խնդիրները ։ Եվ կարծում եմ, որ հայկական և ռուսական բանակների վերջին համատեղ զորավարժությունները Էրդողանի համար լրացուցիչ ազդակ կհանդիսանան այդ հարցում>, - ամփոփել է Սատանովսկին։