


Արմինֆո. ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել կրքերի բորբոքումը եւ համատեղ գործողություններով կանգնեցնել ռազմական բաղադրիչը, այլապես տարածաշրջանի համար աղետալի հետեւանքներից խուսափել չի կարելի:
<Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նոր ալիքը հերթական անգամ հանգեցրել է արյունահեղության, մարդկանց մահվան ։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարելի լուծել ուժային ճանապարհով։ Կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական - դիվանագիտական միջոցներով>, - գրել Է Մեդվեդեւը Facebook-ի իր էջում ։ Նրա համոզմամբ, այժմ բոլոր կողմերը պետք է հանգստանան, եւ առաջին հերթին դադարեցնեն կրքերի բորբոքումը, ձերբազատվեն ռազմատենչ հռետորաբանությունից, համատեղ գործողություններով կանգնեցնեն հակամարտության ռազմական բաղադրիչը: <Այլապես տարածաշրջանի համար աղետալի հետևանքներից խուսափել չի լինի ։ Այսօր պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները ճգնաժամը հաղթահարելու, հանգուցալուծումներ գտնելու համար ․ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մեխանիզմը, թե երկկողմ ձևաչափը ՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեր հարևաններն ու մերձավոր գործընկերներն են>, - եզրափակել է նա ։


