Արմինֆո. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի կարգադրություն Է ստորագրել մասնակի զորահավաք հայտարարելու մասին ։
Ինչպես հաղորդում է Անադոլուն, կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է. <Ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 25-րդ կետով, որոշում եմ. 1․ Հայտարարել մասնակի զորահավաք Ադրբեջանի Հանրապետությունում: 2. Ադրբեջանի Հանրապետության զորահավաքի եւ զորակոչի պետական ծառայությանը ՝ ապահովել զինծառայողների զորակոչը ՝ զորահավաքի եւ զինվորական ծառայությունից բխող միջոցառումների իրականացման համար ՝ հաստատված ծրագրերին համապատասխան: 3. Ադրբեջանի Հանրապետության Նախարարների կաբինետին՝ լուծել սույն կարգադրությունից բխող հարցերը: 4. Սույն կարգադրությունը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից>: Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Ղարաբաղի ուղղությամբ շփման գծի ողջ երկայնքով ։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Երկու կողմերից էլ զոհեր կան, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում ։