


Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը պահանջում է արագ միջամտություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, <ՌԻԱ Նովոստի> - ին հայտնել Է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը:.
<Հրատապ հանդիպում հրավիրելու հարցը Մինսկի խմբի իրավասությունն է․․․ Իրավիճակը պարզ է, եւ այն պահանջում է համանախագահների արագ միջամտություն, եւ պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ագրեսիվ միջամտությունը տարածաշրջանի գործերին>, - ասել է դեսպանը ։


