Արմինֆո. Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն լիակատար աջակցություն է հայտնում Հայաստանին։ Այս մասին գլխավոր քարտուղարը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ։
<Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Հայաստանին՝ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրին, և իմ խոր անհանգստությունն հայտնում Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք դարձան բազմաթիվ զոհերի պատճառ խաղաղ բնակիչների և զինվորների շրջանում։ Կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսության ուղին՝ հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար>,- նշել է նա։