Արմինֆո.Ղազախստանի ժողովրդի ասամբլեան մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ ։ Այս մասին ասված է Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի անդամների համատեղ հայտարարության մեջ ։
<Մենք ՝ Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի անդամներս, խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի սրմամբ ։ Տագնապով ենք ընկալում զանգվածային լրատվամիջոցներից խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի մասին տեղեկությունները։
Խնդիրների ռազմական լուծման ցանկացած ձև անընդունելի ենք համարում, երբ հարվածի տակ են դրվում հասարակ քաղաքացիների կյանքը, առողջությունը, այդ թվում ՝ ծերերի, կանանց և երեխաների ։
Կոչ ենք անում երկու կողմերին դադարեցնել կրակը և բանակցել հակամարտության քաղաքական կարգավորման շուրջ։ Չի կարելի, որ արյուն թափվի, մարդիկ զոհվեն, տառապեն ընտանիքներ, քանդվեն տները ։
Ղազախստանի ադրբեջանցիներն ու հայերը տասնյակ տարիներ խաղաղ ու անկեղծ հարգանքով են ապրում ղազախական հողում ։ Մենք շատ լավ գիտենք, որ ցանկացած հարց կարելի է և պետք է լուծել փոխադարձ համաձայնությամբ ։ Մենք կոչ ենք անում Ղազախստանի բոլոր էթնիկ խմբերի ներկայացուցիչներին ավելի սերտորեն համախմբվել եւ բարձրաձայն հանդես գալ բռնության ցանկացած տեսակի եւ թշնամանքի լեզվի դեմ: Մենք չպետք է թույլ տանք, որ մեզանից որևէ մեկը ենթարկվի այսրոպեական զգացմունքներին, ոչ հավաստի տեղեկատվությանը, սադրանքներին>,- նշվում է հայտարարության մեջ, որի ներքո ստորագրել են Ղազախստանի ադրբեջանցիների ասոցիացիայի նախագահ Ա. Համեդովը, <Լույս> հայկական մշակութային կենտրոնի համանախագահ Ն.Միքայելյանը:-