Արմինֆո.Իրանի Իսլամական Հանրապետությունն ուշադիր հետեւում է Լեռնային Ղարաբաղում տագնապ առաջացնող բռնություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ։
<Մեր հարեւանները մեզ համար առաջնահերթությունն են, եւ մենք պատրաստ ենք ջանքեր գործադրել բանակցություններին աջակցելու համար ։ Մեր տարածաշրջանին հիմա խաղաղություն է պետք>, - նշել է նա, հաղորդում է <ԻՌՆ> գործակալությունը:
Նախօրեին Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ։ Քննարկումների կենտրոնում եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը։
Սեպտեմբերի 27-ի առավոտյան հայկական կողմը հայտարարել էր, որ Ադրբեջանը հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով ։ Արցախի Պաշտպանության բանակից հայտնել են, որ գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրեր, այդ թվում ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Երկու կողմերից էլ զոհեր կան, այդ թվում ՝ խաղաղ բնակչության շրջանում ։