Արմինֆո.ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններով: Այդ մասին ասվում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հայտարարության մեջ:
"Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն մարտական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում։ Այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Կողմերը պետք է վերսկսեն խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները։ ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին", - ընդգծել է Ափաթուրայը։ -