Արմինֆո.ԱԱԾ-ն հայտնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
<Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին>,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ։