Արմինֆո. ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով ՝ ՊԲ կորուստները ճշտվում են։
Անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, թե իբր 6 գյուղ է գրավվել, Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ < Ադրբեջանական բանակը դեռ չի հայտարարել Արևմտյան Հայաստանի գրավման մասին? Վեց գյուղ, չէ մի տաս քաղաք: Արա դուք չսովորեցիք Ֆիզուլիիի նկարը գոնե ճիշտ ֆոտոշոփ անել??>։