Արմինֆո.Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ ։
Հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ < Ինձ շատ է մտահոգում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ես կոչ եմ անում անդամ պետություններին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, ցուցաբերել զսպվածություն եւ անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները: Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս երկու երկրները պարտավորվել են կարգավորել հակամարտությունը խաղաղ միջոցներով, եւ դա պարտադիր պետք է խստորեն պահպանել:
Այս դժվար պահերին եւ մտածում եմ քաղաքացիների, այդ թվում՝ երեխաների, կանանց եւ տարեցների մասին, որոնք առավել խոցելի են ներկա իրավիճակում։ Եվրոպայի Խորհրդի անունից ես կոչ եմ անում մեր անդամ երկու պետությունների իշխանություններին անել հնարավոր ամեն ինչ՝ մարդկային կյանքերը պաշտպանելու եւ ռազմական բախումներից խուսափելու համար: Հարկավոր է բոլոր ջանքերը գործադրել՝ թույլ չտալու իրավիճակի սրացումը։ Այդ կապակցությամբ մենք հաստատում ենք մեր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքում>,-ասված է Պեյչինովիչ-Բուրիչի հայտարարության մեջ:-