Արմինֆո. Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից ։
<Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, որի ընթացքում կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ ։
Ընդգծվել է կրակի շուտափույթ դադարեցման և շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը>,-նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ ։